Կազմակերպության ռազմավորությունը
Պատմություն ԻՆ-ՎԻ ընկերության պատմությունը

ԻՆ-ՎԻ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.-ին։ Ընկերության առաքելությունն է էլեկտրական լարերի և մալուխների արտադրության բնագավառում զարկ տալ ներքին արտադրությանը՝ ի հակակշիռ ներկրմանը, ինչպես նաև վերականգնել հայրենական արդյունաբերության ավանդույթները։
Մեկնարկելով փոքրիկ տարածքում՝ մի քանի հաստոցներով արտադրելով սահմանափակ տեսականիով էլեկտրական լարեր, այսօր ԻՆ-ՎԻ ընկերությունն ընդլայնել է տեխնիկական պարկը, որտեղ գործում են ձուլման միջոցով պղնձե և այլումինե լարերի ստացման, դրանց ձգման, ճկման, ոլորման, պոլիէթիլենային կամ պոլիվինիլքլորիդային, ռետինե մեկուսացման ու գործիքային արտադրամասերը։
Ընկերությունում աշխատում են ¬70-ից ավելի աշխատակիցներ, հաստոցային պարկը համալրված է գերմանական, թուրքական և չինական արդիական տեխնոլոգիաներով։
Ընկերությունը ակտիվ համակգործակցում է այս բնագավառում տեխնոլոգիաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։
Այսօր ընկերությունը ՀՀ-ում առաջատարն է իր արտադրությամբ, ինչը վկայում է խոշոր հարկատուների շարքում վերջին տարիների կայուն դինամիկայի ապահովումը։
Ընկերության պարտավորությունն է տնտեսության տարբեր ճյուղերի սպառողներին մատակարարել բարձր որակի արտադրանք։